ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 328-Ա «05» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ «ԿՈՂԲ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի 21.01.2025թ. հ.ԺԱԹ 1/02-25 և 23.01.2025թ. հ.ԺԱԹ 1/03-25 գրությունները.
1. Թույլատրել «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին՝ թանգարանին ամրացված, Երևան համայնքին անհատույց, անժամկետ օգտագործման հանձնված գույքի կազմից թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված առարկան, համաձայն հավելվածի, ժամանակավոր (2025 թվականի փետրվարի 7-ից մինչև 2025 թվականի փետրվարի 9-ը) ի պահ հանձնել «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամին՝ Կոստան Զարյանի 140-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահում ցուցադրելու նպատակով:
2. Լիազորել «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին՝ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի հետ կնքել պայմանագիր՝ ի պահ հանձնվող առարկայի տեղափոխման, պատշաճ պահպանման և հետ վերադարձման վերաբերյալ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի և «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
05.02.2025 թ.
հ. 328-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԿՈՂԲ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎՈՂ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԻ
N Թանգարանային առարկան Նյութը և տեխնիկան Չափսերը (սմ) Հաշվառանիշը Ապահովագրական
արժեքը (ՀՀ դրամ)
1. Արտո Չաքմաքչյան.
Կոստան Զարյանի դիմաքանդակ 1965թ․ շամոտ 45x26x37 ԵԺԱԹ-699/5 3 000 000
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան