Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի Հ.225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 366-Ա «07» փետրվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի Հ.225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի լ/ա Ռաֆֆի Գիպարեանի 04.02.2025թ. հ.Դ-12663-25 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետի 2025թ. հունվարի 23-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.225-Ա որոշման հավելվածի 139-րդ կետի 5-րդ սյունակում` «103.81քմ» բառերը փոխարինել «103.18քմ» բառերով, իսկ 533-րդ կետի 5-րդ սյունակում` «12.83քմ» բառերը փոխարինել «21.83քմ» բառերով:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.02.2025 թ.

հ. 366-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 «ԳԵՂԱՐԴ» ՍՊԸ Մայակ թաղամաս, հ.3 շենք, հ.42 խանութ «ԳԵՂԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մայակ թաղամասի հ.3 շենքի հ.42 հասցեում գտնվող խանութի /վկ. հ.10022021-01-0256/ բաժանման հատակագծով առանձնացվող 284.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մայակ թաղամաս, հ.3 շենք, շինություն հ.42/1 01083BZMDCMA

2 «ԳԵՂԱՐԴ» ՍՊԸ Մայակ թաղամաս, հ.3 շենք, հ.42 խանութ «ԳԵՂԱՐԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մայակ թաղամասի հ.3 շենքի հ.42 հասցեում գտնվող խանութի /վկ. հ.10022021-01-0256/ բաժանման հատակագծով առանձնացվող 214.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մայակ թաղամաս, հ.3 շենք, շինություն հ.42/2 01083AP6SWLJ

3 Մարտիրոս Չիլբակյան Նորքի 13-րդ փողոց, հ.130 բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2018թ. գործ հ.ԵԿԴ/2632/02/2015թ վճռով, Մարտիրոս Չիլբակյանին անցած Նորքի 13-րդ փողոցի հ.130 հասցեում գտնվող 25.3քմ մակերեսով բնակելի տանը /հող. 444.7քմ/ տրամադրել հասցե՝ Այծեմնիկ ՈՒրարտուի փողոց, հ.130/1 01093BDRMNQY

4 Բախշիկ Շաքրոյան

/լիազորված անձ/

Անդրանիկ Ալեքսանյան

/սեփականատեր/ Սարի թաղ 21-րդ փողոց, հ.24 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.09.2024թ. հ.7584 վկայագրով Անդրանիկ Ալեքսանյանին փոխանցված, Սարի թաղ 21-րդ փողոցի հ.24 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 21-րդ փողոց, հ.24/3 01053CLHRVA9

5 Տիգրան Խուրշուդյան

/լիազորված անձ/

Կարլ Գրիգորյան և Նազիկ Սալաթյան Նորքի Այգիներ փողոց, հ.252 հողամաս Կարլ Գրիգորյանին և Նազիկ Սալաթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նորքի Այգիներ փողոցի հ.252 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.14012025-01-0188/ բաժանման հատակագծով առանձնացվող 649.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, 1-ին նրբանցք, հ.24/2 01093YMYR5ER

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։