ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 57-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ, ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,495,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Գրաֆեն-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00126761) 2025 թվականի հունվարի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԳՄԲ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզադաշտի ցանկապատման, մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի ընդհանուր լուսավորության տեղադրման և ընդհանուր մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 9,495,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
12.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 57-Ա որոշման
«ՄԱՐԶԱԴԱՇՏԻ, ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և հարակից քաղաքների բնակիչների առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է Գորիսի համայնքապետարանին պատկանող «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք, բնագավառը՝ սպորտ
6. Ծրագրի բյուջեն 9,495,400 դրամ
7. Բարեգործություն ստացողը Գորիս համայնքը և համայնքի բնակիչները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի փետրվարի 28-ից մինչև 2025 թվականի հուլիսի 28-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի համար նախատեսվում է կատարել ընդհանուր լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքներ: Կկատարվեն հողի հարթեցման, բետոնե սալիկների և եզրաքարերի տեղադրման, լուսավորության հենասյուների, արևային լուսատուների տեղադրման և մոնտաժման, մետաղական սյուների և ցանցով շրջանակների տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 28-ից
մինչև 2025 թվականի հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 9,495,400 դրամի չափով։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու
ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում գտնվող մարզադաշտի, մարզահրապարակի և մանկական խաղահրապարակի ընդհանուր լուսավորության և մուտքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 9,495,400 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ
վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
12.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ