Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

30 մայիսի 2017 թ.

Երևան N 724-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ հ.65 և հ.56 տնատիրություններից մինչև հ.152 և հ.175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը և նրան զուգահեռ նրբանցքները վերանվանել «Նորքի փողոց», «Նորքի փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.151 և հ.153 հասցեների հարակից տարածքից, Նորքի գերեզմանատան մոտով հասնում մինչև Գյուրջյան փողոցի սկզբնամաս), «Նորքի փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.122 հասցեի հարակից տարածքից, հատում Գ.Հովսեփյան փողոցը և շրջանաձև պտտվելով հասնում հ.9 հասցեի հարակից տարածք):

(1-ին կետը խմբ. 11.02.25 N 283-Ն)

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։