Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-02-22-ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

ո ր ո շ ու մ

3 հունիսի 1991 թվականի N 381

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 22.02.94 N 82)

2. 1991 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի պահպանման ծախսերը կատարել պետական ունեցվածքի ետգնումից ստացվող միջոցների հաշվին` մինչև 1,0 տոկոսի չափով:

Սահմանել, որ կոմիտեի ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է կոմիտեի նախագահը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների պաշտոնային դրույքների, նյութական խրախուսման կարգի և աշխատանքի վարձատրության ֆոնդի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։