Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-12-06-ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 1992 թվականի N 222

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի ու կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 175 միավոր, աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը` 4282,0 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը ունենալ պետի 4 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

(2-րդ կետը փոփ. 06.12.93 N 616)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն ստեղծելու մասին» N 585 որոշման 3-րդ կետի վերջին պարբերությունը և 1991 թվականի նոյեմբերի 14-ի N 583 կարգադրության առաջին կետը` կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդին վերաբերող մասում:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։