Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 142-Ն

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով՝ նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

13.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 13-ի N 142-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Կոդը Գործունեության տեսակի անվանումը

C26.11.0 Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն

C26.12.0 Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն

C26.20.0 Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն

C26.30.0 Կապի սարքավորանքի արտադրություն

C26.40.0 Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C26.51.0 Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն

C26.60.0 Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

C26.70.0 Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն

C26.80.0 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն

C28.11.0 Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն

C28.12.0 Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն

C28.99.0 Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում

C29.31.0 Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C30.30.1 Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն

C30.30.2 Այլ թռչող սարքերի արտադրություն

C30.30.9 Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն

C30.40.0 Մարտական մեքենաների արտադրություն

J58.21.0 Համակարգչային խաղերի հրատարակություն

J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն

J62.01.0 Ծրագրային ապահովման մշակում

J62.02.1 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում

J62.02.9 Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում

J62.03.0 Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն

J62.09.0 Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն

J63.11.1 Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում

J63.11.3 Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում

J63.12.0 Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ

M71.12.5 Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում

M72.11.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում

M72.19.1 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում

M72.19.2 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում

M72.20.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

13.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։