Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

ո ր ո շ ու մ

14 հունվարի 1985 թ. N 16

Քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Բավարարել Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության խնդրանքը համաձայնեցված Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ և հաստատել Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մեջ մտնող վարչություններն ու բաժինները (բացի առաջին բաժնից, տնտեսական բաժնից ու գրասենյակից) մտցնել մինիստրության հիմնական վարչությունների և բաժինների ցանկի մեջ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թ. դեկտեմբերի 26-ի N 716 որոշման N 2 հավելվածի 3-րդ աղյուսակը:

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

հԱՎԵԼՎԱԾ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1985 թ. հունվարի 14-ի N 16 որոշման

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը

Բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչություն

Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչություն

Պլանաֆինանսական վարչություն

Գիտության և գիտական կադրերի պատրաստման վարչություն

Հասարակական գիտությունների դասավանդման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Կապիտալ շինարարության և նյութատեխնիկական մատակարարման վարչություն

Կադրերի բաժին

Երիտասարդ մասնագետների պատրաստման և բաշխման պլանավորման բաժին

Վերահսկիչ-վերստուգիչ բաժին

Առաջին բաժին

Կենտրոնական հաշվապահություն

Տնտեսական բաժին և գրասենյակ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։