ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. N 281-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՐԱՆՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ Հրանտ Ենգիբարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոցի հ.14Ա հասցեում փակցնելու համար։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. փետրվարի 11
Երևան