ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թ. N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Կողմ -10
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ
ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ
ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հավելված
Վայք համայնքի ավագանու
31.01.2025թ. թիվ 6-Ն որոշման
Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը 2025 թվականի համար
Հ/h Աշխատանքի , ծառայության Չափման Վճարի չափը՝ Վճարի չափը՝
անվանումը միավորը ներառյալ
վառելիքը
/դրամ/ առանց
վառելիքի
/դրամ/
1 խոտհունձ 1 հա 12000 8000
2 խոտհավաք 1 հա 8000 6000
3 հակավորում 1 հատ 100 60
4 վար 1 հա 30000 14000
5 ցանք 1 հա 12000 6000
6 փոցխում 1 հա 7000 4000
7 կուլտիվացիա 1 հա 12000 8000
8 հացահատիկի բերքահավաք 1 հա 22000 14000
9 կրկնավար 1 հա 22000 10000
10 փոցխում վարելահողի 1 հա 10000 6000
11 խոտհունձ կոմբայնով 1 հա 18000 14000
12 հողի փխրեցում ֆրեզով 1 հա 110000 100000
13 էքսկավատորային աշխատանքներ 1 ժամ 10000 6000
14 ուղևորափոխադրման ծառայություններ 1 կմ 15
15 ավտոկռունկով աշխատանքներ 1 օր 60000
16 բեռնափոխադրման ծառայություններ MAZ-ով 1 օր 40000
17 դաշտերի սրսկում 1 հա 12000 9000
18 այգիների սրսկում 1 հա 20000 15000
19 ծառայություններ ճանապարհային մեքենայով 1 օր 40000
Ծանոթություն. նշված դրույքաչափերը գործելու են միայն համայնքի բնակիչ հանդիսացող ֆիզիկական անձանց համար, իսկ համայնքի բնակիչ չհանդիսացող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց համար նշված դրույքաչափերին ավելացվելու է ևս 5000 դրամ, բացառությամբ հավելվածի 3-րդ ու 14-րդ կետերով սահմանված հակավորման և ուղևորափոխադրման ծառայությունների:
Իսկ հավելվածի 15-րդ կետով սահմանված ավտոկռունկով աշխատանքների դեպքում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործելու է նաև 1 ժամը - 9000 դրամ դրույքաչափը՝ առանց վառելիքի:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ. Մաթևոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական: