Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱԹԵՎ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 124-Ա

ՏԱԹԵՎ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 23-րդ կետերը`

1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին և գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին 2025 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ սահմանի համալիր կառավարման համակարգերի, այդ թվում՝ ոլորտում կիրառվող ստանդարտների, սահմանին ծառայություն իրականացնող մարմինների փոխգործելիության հիմքերի և կիրառելի մեթոդների փորձն ուսումնասիրելու նպատակով:

2. Գրասենյակի ղեկավարի տեղակալին և գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։