ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 75-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (8,968.32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 108,000 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» ծրագրի մասին» N 531-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
14.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 75-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Տեսախցիկի օբյեկտիվ 1 249 249
2. Հիշողության կրիչ 2 99.99 199.98
3. Արտաքին հիշողության կրիչ 1 263.44 263.44
4. Լիթիում իոնային մարտկոց 1 79 79
5. Դյուրակիր համակարգիչ 1 1,999 1,999
6. Թվային ֆոտոխցիկ 1 3,099 3,099
7. Պայուսակ ֆոտոխցիկի համար 1 49.95 49.95
8. Եռոտանի կանգնակ 1 429.95 429.95
9. Թվային ֆոտոխցիկի օբյեկտիվ 1 2,599 2,599
Ընդամենը՝ 8,968.32 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 108,000 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
14.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ