Հոդված 13. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.
Հոդված 13․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.
«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները
1. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներն են՝
1) օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը.
2) աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը.
3) իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր.
4) նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը։
2. Հիմնադրամն իրականացնում է պետական մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝
1) մարկետինգային գործառույթները.
2) վարչատնտեսական գործընթացի կառավարումը, այդ թվում՝ հաշվապահական հաշվառումը, գնումների գործընթացը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը.
3) մշակույթի տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված այլ գործառույթներ։
3. Հիմնադրամի գործառույթների իրականացման կարգը (ներառյալ պետական մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։