ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 333-Ա «05» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
05.02.2025 թ.
հ. 333-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
Անուն, ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Նելլի Արտուշի Ասատրյան 11 UU 122 Գայանե Ազիզյան 31.12.2025թ.
2 Սեյրան Սամվելի Ավետիսյան 11 SA 119 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
3 Ապավեն Աշոտի Բեգլարյան 36 SQ 361 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
4 Հայկ Վազգենի Հովակիմյան 34 DM 031 փոխադրվում է ինքնուրույն 01.11.2025թ.
5 Ռաֆայել Էդգարի Սմբատյան 18 HN 008 Նելլի Հարոյան 31.12.2025թ.
6 Գևորգ Սամվելի Սրապյան 02 MM 088 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
7 Շուշիկ Նիկալի Չատյան 35 MO 361 Արամ Մելիքյան 31.12.2025թ.
8 Արթուր Միքայելի Մովսիսյան 60 OL 077 Թերմինե Մովսիսյան 31.12.2025թ.
9 Սարգիս Դավիթի Վեզիրյան 17 DV 017 Դավիթ Վեզիրյան 31.12.2025թ.
10 Արսեն Արարատի Վարդանյան 35 RF 984 փոխադրվում է ինքնուրույն 01.03.2025թ.
11 Վարուժան Կարոյի Ալեքսանյան 36 DD 805 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
12 Արամ Սարիբեկի Մնոյան 98 LL 900 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
13 Հասմիկ Նորայրի Գյուրջյան 09 JJ 909 Գագիկ Խաչատրյան 31.12.2025թ.
(հավելվածը փոփ. 12.02.25 N 446-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան