Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1985-01-14-ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

ո ր ո շ ու մ

26 դեկտեմբերի 1979 թ. N 716

Քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1977 թ. մայիսի 13-ի «ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1976 թվականի դեկտեմբերի 24-ի «ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների մինիստրությունների ու գերատեսչությունների, կենտրոնական և հանրապետական մյուս հիմնարկների ու կազմակերպությունների բանվորների ու ծառայողների նվազագույն աշխատավարձը բարձրացնելու և ապարատի աշխատողների միջին չափով վարձատրվող կատեգորիաների պաշտոնային ռոճիկներն ու տարիֆային դրույքներն ավելացնելու մասին» N 1060 որոշումը» N 285 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի*)։

2. Հաստատել Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքը, համաձայն N 2 հավելվածի (1-53 աղյուսակներ)։

Մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի մեջ մտնող վարչությունները և բաժինները (բացի գործերի կառավարչությունից, առաջին բաժնից, տնտեսական բաժնից ու գրասենյակից և ղեկավարությանն առընթեր տեսչությունից), ինչպես նաև գլխավոր վարչություններում ու վարչություններում բաժինները դասել հիմնական ստորաբաժանումների շարքը։

3. Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին` հաստատել կենտրոնական ապարատների հաստիքացուցակները ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի ու ՀԱՄԿԽ-ի 1976 թ. դեկտեմբերի 24-ի N 1060 որոշմամբ (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1977 թ. մայիսի 13-ի N 285 որոշում) հաստատված՝ մինիստրությունների ու գերատեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին և պաշտոնային ռոճիկների սխեմային համապատասխան։

4-5. Արձանագրական։

__________________

*) Հավելվածները չեն բերվում։

(14.01.85 N 16 որոշման ինկորպորացիան չի իրականացվել հավելվածի բացակայության պատճառով)

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների

խորհրդի գործերի կառավարիչ Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։