Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2025 թվականի N 176-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.

«13) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2025 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 13 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 13 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 20-ի N 176-Ն որոշման

«Հավելված N 13

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրություն Գումար

/դրամ

1. Հողի գնում 300,000,000

2. Անշարժ գույքի գնում 700,000,000

3. Շարժական գույքի գնում 35,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 2,000,000

5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ 2,000,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում 5,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 15,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում 35,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 2,000,000

10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ 500,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ 100,000,000

12. Վարձակալություն 20,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ 3,000,000

14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ 5,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 7,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ 30,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ 3,000,000

18. Վառելիք 5,000,000

19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ 300,000,000

20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում 2,000,000

21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 10,000,000

22. Միջոցառումների կազմակերպում 1,000,000

23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ 7,000,000

24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 5,000,000

25. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում 15,000,000

26. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում 150,000,000

27. Ազգային պարկի վարձակալություն 17,600,000

28. Կանաչապատման ծառայություն 30,000,000

1,807,100,000

«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրություն Գումար

/դրամ

1. Շարժական գույքի գնում 20,000,000

2. Հողի գնում 20,000,000

3. Շենք-շինությունների գնում, կառուցապատում, կառուցապատման, շինարարական և նորոգման աշխատանքների ձեռքբերում 210,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 211,051,000

5. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում 10,110,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում 5,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 72,220,000

8. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում 213,090,000

9. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում 369,470,000

10. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ 33,110,000

11. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 40,000,000

12. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ 7,000,000

13. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն 5,000,000

14. Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի 325,740,000

15. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ 19,650,000

16. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 5,300,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ 10,000,000

18. Վառելիք 20,140,000

19. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում 31,230,000

20. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 20,000,000

21. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում 120,190,000

22. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ 22,440,000

23. Ապահովագրական ծառայություններ 38,350,000

24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 15,000,000

25. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում 129,900,000

26. Անձնակազմի ընտրության ծառայություններ 9,450,000

27. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում 205,570,000

2,189,011,000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։