ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 168-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 շենքի 713 հասցեի պոմպակայանը և պոմպակայանների սարքավորումները 18.4 քառ. մետր մակերեսով` 14003530 դրամ շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 26022024-01-0241, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 1.2947 հա մակերեսով հողամասի 12075.9 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 184/164374)՝ համաձայն N 1 հավելվածի, և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 շենքի 716 պոմպակայանը և պոմպակայանների սարքավորումները 18.4 քառ. մետր մակերեսով` 14003530 դրամ շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 01032024-01-0031, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 1.2947 հա մակերեսով հողամասի 12075.9 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 18/16437)՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
փետրվարի 20-ի N 168-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 50/1 ՇԵՆՔԻ 713 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քա-նակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1. Մետաղական խողովակ F 159 /4մմ/ մ 3 6750 20250
2. Մետաղական խողովակ F108 /4մմ/ մ 9 4050 36450
3. Մետաղական խողովակ F76 /4մմ/ մ 40 2250 90000
4. Անկյուն F 159 հատ 1 7200 7200
5. Անկյուն F108 հատ 16 3150 50400
6. Անկյուն F76 հատ 20 1620 32400
7. Զտիչ F100 հատ 2 41400 82800
8. Փական Butterfly F100 հատ 2 29655 59310
9. Փական Butterfly F65 հատ 8 20135 161080
10. Հետադարձ փական F65 հատ 4 13050 52200
11. Փական 25 հատ 9 2700 24300
12. Ճկուն միացում կցաշուրթերով F65 հատ 8 17550 140400
13. Մետաղական կցաշուրթ F100 հատ 4 5400 21600
14. Մետաղական կցաշուրթ F65 հատ 32 4230 135360
15. Անցում 159-108 հատ 1 4500 4500
16. Անցում 108-76 հատ 8 1800 14400
17. Ճնշման չափիչ հատ 4 5220 20880
18. Պոմպային կայան Wilo SiBoost Smart 3 Helix VE 1005 հ-մլ 1 4300000 4300000
19. Պոմպային կայան Wilo SiBoost Smart 3 Helix VE 611 հ-մլ 1 4750000 4750000
20. 713 տարածք քմ 18.4 217391 4000000
Ընդամենը 14003530
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
փետրվարի 20-ի N 168-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 50/1 ՇԵՆՔԻ 716 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քա-նակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1. Մետաղական խողովակ F 159 /4մմ/ մ 3 6750 20250
2. Մետաղական խողովակ F108 /4մմ/ մ 9 4050 36450
3. Մետաղական խողովակ F76 /4մմ/ մ 40 2250 90000
4. Անկյուն F 159 հատ 1 7200 7200
5. Անկյուն F108 հատ 16 3150 50400
6. Անկյուն F76 հատ 20 1620 32400
7. Զտիչ F100 հատ 2 41400 82800
8. Փական Butterfly F100 հատ 2 29655 59310
9. Փական Butterfly F65 հատ 8 20135 161080
10. Հետադարձ փական F65 հատ 4 13050 52200
11. Փական 25 հատ 9 2700 24300
12. Ճկուն միացում կցաշուրթերով F65 հատ 8 17550 140400
13. Մետաղական կցաշուրթ F100 հատ 4 5400 21600
14. Մետաղական կցաշուրթ F65 հատ 32 4230 135360
15. Անցում 159-108 հատ 1 4500 4500
16. Անցում 108-76 հատ 8 1800 14400
17. Ճնշման չափիչ հատ 4 5220 20880
18. Պոմպային կայան Wilo SiBoost Smart 3 Helix VE 1005 հ-մլ 1 4300000 4300000
19. Պոմպային կայան Wilo SiBoost Smart 3 Helix VE 611 հ-մլ 1 4750000 4750000
20. 716 տարածք քմ 18.4 217391 4000000
Ընդամենը 14003530
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ