Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 483 -Ա «14» փետրվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից 10.12.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԲՄԽԾՁԲ-25/8» ծածկագրով Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի կարիքների համար Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության (աուդիտի) խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով 14.01.2025թ. էլեկտրոնային փոստով ստացված «Սմարթ Աուդիտ» և «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ների գրությունները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետով, ստուգել է Մասնակցի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունքը և պարզել է, որ Մասնակիցը գրանցված չէ մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում և աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք չունի:

Միաժամանակ Մասնակցի կողմից ներկայացված շտկված հայտի գնահատման արդյունքում պարզվել է, որ «Աշխատանքային ռեսուրսներ» չափորոշիչ հիմնավորող փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին:

Գնահատող հանձնաժողովը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ և 42-րդ կետերով, մերժել է Մասնակցի կողմից ներկայացված հայտը:

Գնման ընթացակարգի շրջանակում գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը՝ 03.02.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։