Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 452-Ա «12» փետրվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի և «ՈՐՈՏ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 17.07.2024 թվականին կնքված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/185 ծածկագրով ապրանքի մատակարարման պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով` տեխնիկական բնութագրով նախատեսված և սույն ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությամբ` նույն ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին համապատասխանող գնահատված ապրանքը /այսուհետ` ապրանք/, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար»։

Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները չի մատակարարվել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 2 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանաջված բոլոր չափաբաժիններով նշված ապրանքները, որոնց մատակարարման ժամկետը սահմանաված է եղել պայմանագիրը ուժի մեջ մտնելուց 2024 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ։

Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի` միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը։

Պայմանագրի 2.1.7.1 Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավելի։

Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի լուծել է 17.07.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/185» ծածկագրով պայմանագիրը:

17.07.2024թ թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/185» ծածկագրով պայմանագրի միակողմանի (ամբողջությամբ) լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում 2024 թվականի դեկտեմբերի 24-ին և Պայմանագիրը դեկտեմբերի 25-ի դրությամբ համարվում է լուծված:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ՈՐՈՏ» ՍՊԸ ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։