Անցնել բովանդակությանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 49. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊԱՐՏԻԱՅԻ ԿԵՆՏԿՈՄԻ

ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

49. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Քաղվածք)

«Երկարօրյա դպրոցներ կազմակերպելու մասին» ՍՄԿՊ Կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1960 թվականի փետրվարի 15-ի N 182 որոշմանը համապատասխան, Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմը և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում են.

1. Գտնել անհրաժեշտ, որ գիշերօթիկ դպրոցների, որպես բարձր տիպի ուսումնա-դաստիարակչական հիմնարկների, ցանցի զարգացման հետ մեկտեղ քաղաքներում, բանվորական ավաններում և գյուղական վայրերում երեխաների համար ստեղծվեն երկարօրյա դպրոցներ, որտեղ երեխաները մանկավարժների հսկողության ներքո կմնան ամբողջ օրվա ընթացքում:

Սահմանել, որ երկարօրյա դպրոցները, որպես կանոն, բացվում են I-VIII դասարանների աշակերտների համար և տեղավորվում են եղած կամ նոր կառուցվող դպրոցական շենքերում, պայմանով, եթե այդ դպրոցների բացումը չի հանգեցնում տվյալ քաղաքի կամ գյուղի դպրոցներում պարապմունքների հերթափոխության ավելացման: Երկարօրյա դպրոցներում ընդունվում են այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են:

4. Երկարօրյա դպրոցների աշակերտների համար, նրանց ծնողների միջոցների հաշվին, կազմակերպել տաք սնունդ` օրական երկու անգամ, այն հաշվով, որ օրվա սնունդի արժեքը կազմի 5 ռուբլի 60 կոպեկ:

Երկարօրյա դպրոցներում I-II դասարանների աշակերտների և թուլակազմ երեխաների համար կազմակերպել ցերեկային քուն:

5. Իրավունք վերապահել աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային Սովետների գործկոմներին` երկարօրյա դպրոցների կարիքավոր երեխաներին, աշակերտների ընդհանուր թվի մինչև 25 տոկոսի սահմաններում, ազատել սննդի վճարից, որից մինչև 10 տոկոսին` լիովին, իսկ մինչև 15 տոկոսին` սննդի վճարի մինչև կեսի չափ:

6. Հաստատել երկարօրյա դպրոցների լրացուցիչ տիպային հաստիքները և աշխատողների աշխատավարձի դրույքները, համաձայն հավելվածի:

7. Երկարօրյա դպրոցներում դաստիարակների քանակը սահմանել հետևյալ հաշվով. I-IV դասարանների աշակերտների յուրաքանչյուր խմբին 1,5 միավոր և V-VIII դասարանների աշակերտների յուրաքանչյուր խմբին մեկ միավոր, եթե յուրաքանչյուր խումբը բաղկացած է 30-40 մարդուց:

Դաստիարակների աշխատավարձի դրույքները սահմանել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1952 թվականի դեկտեմբերի 22-ի N 1140 որոշմանը համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 01.06.96 N 165)

8. Սույն որոշման գործողությունը, բացի 6-րդ կետից, տարածել հանրակրթական դպրոցներում կազմակերպվող երկարօրյա խմբերի վրա:

Այն դպրոցների դիրեկտորների և վարիչների համար, որոնց կից կան երկու և ավելի երկարօրյա խմբեր, սահմանել լրացուցիչ վարձատրություն` ամսական 100 ռուբլի:

9. Հանձնարարել պարտիայի քաղաքային և շրջանային կոմիտեներին, աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային Սովետների գործկոմներին`

ա) ուսումնասիրել համապատասխան շենքեր առանձնացնելու և հարմարեցնելու միջոցով երկարօրյա դպրոցներ կազմակերպելու հնարավորությունները և իրենց առաջարկները ներկայացնել Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմ ու Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ.

բ) վերահսկողություն սահմանել և օգնություն ցույց տալ ժողովրդական կրթության օրգաններին սահմանված ժամկետներում երկարօրյա դպրոցներ կազմակերպելու միջոցառումների իրականացման գործում:

12. Խորհուրդ տալ կոլտնտեսություններին` մասնակցել երկարօրյա այն դպրոցների կազմակերպմանը, որտեղ սովորելու են կոլտնտեսությունների անդամների երեխաները, ինչպես նաև իրենց միջոցների հաշվին այդ դպրոցներում լրացուցիչ սպասարկող անձնակազմ պահելուն (բացառությամբ վարչական և դաստիարակչական անձնակազմի) և սովորողների սննդի ծախսերին:

13. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Առևտրի մինիստրությանը և Հայկոոպին` քաղաքային երկարօրյա դպրոցներն օրական երկու անգամ ապահովել տաք սնունդով, իսկ գյուղական դպրոցները` սննդամթերքով, տեղերը փոխադրելով:

14. Պարտավորեցնել ՀԼԿԵՄ Կենտկոմին, Արհեստակցական միությունների Հայկական ռեսպուբլիկական խորհրդին և տեղական կոմերիտական ու արհմիութենական կազմակերպություններին` ակտիվ կերպով մասնակցել երկարօրյա դպրոցների ստեղծմանն ու կազմակերպմանը:

Հայաստանի Կոմպարտիայի

Կենտկոմ Հայկական ՍՍՌ

Մինիստրների Սովետ

29 ապրիլի 1960 թ., N 20/203

քաղ. Երևան

հավելված

հայաստանի Կոմպարտիայի կենտկոմի և

հայկական սՍՌ մինիստրների Սովետի

1960 թվականի ապրիլի 29-ի

N 20/203 որոշման

Երկարօրյա դպրոցների վարչական, ուսումնա-օժանդակ և սպասարկող անձնակազմի

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԻՊԱՅԻՆ ՀԱՍՏԻՔՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԴՐՈՒՅՔՆԵՐ

Երկարօրյա դպրոցների վարչական, ուսումնա-դաստիարակչական և օժանդակ անձնակազմի հաստիքները սահմանվում են տարրական, յոթնամյա և միջնակարգ դպրոցների գործող` տիպային հաստիքներին համապատասխան, ավելացնելով հետևյալ պաշտոնները.

Միավորների քանակը

Բուժքույր 1

Պահեստապետ 1

Խոհարար 1-2

Աման լվացող-խոհանոցի բանվոր 1

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.- 1. Պահեստապետի, խոհարարի, աման լվացող-խոհանոցի բանվորի պաշտոնները մտցվում են միայն այն դեպքում, երբ սնունդը պատրաստվում է անմիջականորեն դպրոցում:

2. Երկարօրյա դպրոցների դիրեկտորների և ուսմասվարների պաշտոնադրույքները սահմանվում են հանրակրթական դպրոցների դիրեկտորների և ուսմասվարների աշխատավարձից 20 տոկոսով բարձր, իսկ վերևում նշված լրացուցիչ անձնակազմինը` ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1956 թվականի սեպտեմբերի 15-ի N 1290 որոշմանը համապատասխան:

3. Յոթ և ավելի խումբ ունեցող երկարօրյա դպրոցներում ուսմասվարի պաշտոնը կարող է սահմանվել մեկ միավոր, եթե տիպային հաստիքներով միավորների ավելի պակաս քանակ է նախատեսված:

4. Երկարօրյա դպրոցներում մտցվում է դիրեկտորի` տնտեսական մասի գծով օգնականի պաշտոն: Այդ դպրոցներում տնտեսության վարիչի պաշտոն չի սահմանվում:

5. Երկարօրյա դպրոցում հաշվապահի մեկ միավոր պաշտոն է մտցվում, եթե այդ պաշտոնը չի նախատեսված դպրոցների տիպային նախագծերով կամ եթե նախատեսված է հաշվապահի միայն 0,5 միավոր պաշտոն:

6. Հանդերձապահների քանակը սահմանվում է 200-250 աշակերտին մեկ միավորի հաշվով, բայց մեկ դպրոցին ոչ պակաս, քան մեկ միավոր և ոչ ավելի, քան երկու միավոր:

7. Երկարօրյա դպրոցներում, ձիատրանսպորտի առկայության դեպքում, մտցվում է ձիապան-սայլապանի պաշտոն, քաղաքում ամսական 300 ռուբլի և գյուղական վայրերում ամսական 270 ռուբլի աշխատավարձով:

8. Երկարօրյա դպրոցների համար սույն որոշմամբ հաստատված տիպային հաստիքներից շեղումներ կարող են թույլ տրվել այն դպրոցների նկատմամբ, որոնց աշխատանքի պայմանների և ծավալի պատճառով չեն կարող կիրառվել տիպային հաստիքները: Յուրաքանչյուր առանձին դեպքում շեղումը կատարվում է Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրության կողմից` ռեսպուբլիկայի Լուսավորության մինիստրության համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

9. Երկարօրյա դպրոցները սպասարկվում են բժշկական օգնությամբ ընդհանուր հիմունքներով` հանրակրթական մյուս դպրոցների հետ համահավասար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։