Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 134-Ա

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2025 թվականի փետրվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Ռաս ալ-Խայմա)` «Made by Armenians» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

(2-րդ կետը խմբ. 24.02.25 N 150-Ա)

2․1․ Գևորգ Պապոյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

(2.1-ին կետը լրաց. 24.02.25 N 150-Ա)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։