Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 152-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 302-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Վահան Ավետիսյանին» բառերով.

2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանին» բառերով.

3) 4-րդ կետում «Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին» բառերը փոխարինել «Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանին» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

24.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։