Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ` ՓՈՍՏԱՐԿՂԵՐԻՑ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՀՍԿԻՉ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2005 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11605292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

20 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 195-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ` ՓՈՍՏԱՐԿՂԵՐԻՑ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՀՍԿԻՉ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի`

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետությունում նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը`

Երևան քաղաքում` ամեն օր,

Հանրապետության մարզերում` հինգ օր, բացի կիրակի և երկուշաբթի օրերից:

բ) Հայաստանի Հանրապետությունում փոստային առաքանիների անցման հսկիչ ժամկետները.

Երևան քաղաքում` մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 1 օր:

Հանրապետության մարզերում` մինչև սահմանային ժամի (փոստային բաժանմունքում կամ փոստարկղից վերջին հավաքումից առաջ հանձնում) հանձնման օր + 3 օր:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։