ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 547-Ա «21» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի Հ.463-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մովսես Հաջիյանի լ/ա Արմեն Աբովյանի 17.02.2025թ. հ.Դ-17537-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 13-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.463-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.02.2025 թ.
հ. 547-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստա-յին դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արսեն Եսայան Հաղթանակ տեղամաս, հ.43-43-1ա հողամաս Հաղթանակ տեղամասի հ.43-43-1ա հասցեում գտնվող, 200.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 06.02.2025թ. հ.345-Ա որոշում, վկ. հ.10052024-01-0126/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/427 010737MVSKVJ
2 Աշոտ Ալեքսանյան
/լիազորված անձ/
Գևորգ Սարոյան Լուկաշինի փողոց, հ.35/116 և հ.35/112 հողամաս Գևորգ Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.35/116 և հ.35/112 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.05112020-01-0150 և հ.05112020-01-0126/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.35/112 01013QZDPKXX
3 Արթուր Խաչատրյան Հ/Ա Բ-1 թաղամաս, հ.104 շենքի մոտ ավտոտնակ Արթուր Խաչատրյանի կողմից 10.02.2025թ. անշարժ գույքի առուվաճառքի հ.1417 պայմանագրով ձեռք բերված, Հ/Ա Բ-1 թաղամասի հ.104 շենքի մոտ գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.104/27 01073Q88MGGD
4 Գուրգեն Պետրոսյան Աշտարակի խճուղի, հ.51/11 հողամաս Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 400.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/21 01013ZCTAWSK
5 Գուրգեն Պետրոսյան Աշտարակի խճուղի, հ.51/11 հողամաս Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 367.05քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/22 01013XDNLRDH
6 Գուրգեն Պետրոսյան Աշտարակի խճուղի, հ.51/11 հողամաս Գուրգեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25092021-01-0238/ բաժանման հատակագծով առանձնացվող 366.69քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.41/23 01013MMLVFVB
7 Արմեն Աբովյան
/լիազորված անձ/
Մովսես Հաջիյան Ս. Բուռնազյան փողոց, հ.87 բնակելի տուն Մովսես Հաջիյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Բուռնազյան փողոցի հ.87 հասցեում գտնվող 40.3քմ մակերեսով բնակելի տան /վկ. հ.03022025-01-0023, սեփ. հող 91.6քմ և ընդ. բաժնային հող 13.4քմ /տրամադրել հասցե՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.87/2 01053RQXGXBP
8 Սյուզաննա Զաքարյան
/լիազորված անձ/
Հարություն Զաքարյան Մարկվարտի փողոց, հ.31 հողամաս Հարություն Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող, Մարկվարտի փողոցի հ.31 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30082022-01-0314/ բաժանման հատակագծով առանձնացվող 175.6քմ մակերեսով հողամասին /շին. 24.9քմ, 2.79քմ, 4.3քմ/ տրամադրել հասցե՝ Յ. Մարկվարտի փողոց, հ.31/1 01113G5FEKKE
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան