ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 549-Ա «24» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
24.02.2025թ.
հ. 549-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ալեքսանդր Բաբայան Սունդուկյան փողոց, հ.12ա բնակելի տուն Անշարժ գույքի մասի նվիրատվության 11.02.2025թ. հ.840 պայմանագրով, Ալեքսանդր Բաբայանին նվիրած Սունդուկյան փողոցի հ.12ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Սունդուկյան փողոց, հ.12/1 010337UJMVQE
2 Սերինե Միրզոյան և Հայկ Գրիգորյան Վ. Թոթովենցի փողոց, հ.1/1 շենք, հ.40 բնակարան Սերինե Միրզոյանին և Հայկ Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վ. Թոթովենցի փողոցի հ.1/1 շենքի հ.40 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08052024-01-0196, ընդհ. բաժն. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Թոթովենցի փողոց, հ.1/1 շենք, բն.40/1 01083EHHNB4S
3 Արթուր Վերմիշյան
/լիազորված անձ/
Նարինե Գրիգորյան
/սեփականատեր/ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, հ.32 բնակարան Նարինե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.196 շենքի հ.32 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18122024-01-0427, ընդհ. բաժն. 4.13քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.04քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, բն.32/1 010134CRQ5QT
4 Արթուր Վերմիշյան
/լիազորված անձ/
Նարինե Գրիգորյան
/սեփականատեր/ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, հ.32 բնակարան Նարինե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.196 շենքի հ.32 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18122024-01-0427, ընդհ. բաժն. 4.13քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 23.87քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, բն.32/2 010132HKDZM8
5 Հանրի Գալստյանս Փափազյան փողոց, հ.13 շենք, հ.19ա բնակարան Հանրի Գալստյանսին սեփականության իրավունքով պատկանող, Փափազյան փողոցի հ.13 շենքի հ.19ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.1630571/ տրամադրել հասցե՝ Վահրամ Փափազյան փողոց, հ.13 շենք, բն.19/1 01033L2JALAE
6 Էդուարդ Հովսեփյան Մասիս-Ա այգետարածք թաղամաս Ա-272 հողամաս Էդուարդ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Մասիս-Ա այգետարածք թաղամասի Ա-272 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.20112024-01-0434/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.272 01103EXEXKWF
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան