ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 134-Ա
«ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԹՈՐՈՍ ԵՎ ԼՈՒՍԻՆ ՍՈՒՍԱՆԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏԵԶՆԵՐ. ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Տեր և տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 127,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ավագ սերնդի պարտեզներ. ժամանց և զբաղվածություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Տեր և տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
04.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 134-Ա որոշման
«ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏԵԶՆԵՐ. ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է գիշերակացով և ցերեկային հոսքով ապահովել լիարժեք խնամք (սնունդ, կեցություն), ժամանցի և զբաղվածության կազմակերպում, հոգեբանական և բժշկական աջակցություն և խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալապես անապահով, կարիքավոր և միայնակ ավագ սերնդի ներկայացուցիչների համար` Բարեգործական հիմնադրամի ենթակայության տակ գտնվող Ավագ սերնդի համապատասխան պարտեզներում։ Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են այցելել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 67/1 և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում գտնվող Ավագ սերնդի ցերեկային կենտրոններ, և գիշերակացով ապրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ջիվանի 28 հասցեում գտնվող Ավագ սերնդի տանը: Ավագ սերնդի պարտեզներ կարող են այցելել կենսաթոշակառու հանդիսացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, գիշերակացով խնամք կարող են ստանալ միայն խնամակալի բացակայություն ունեցող և անապահով տարեցները:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հակոբ Թորոսի Սուսանի (անձնագիր՝ 013324066, տրված՝ 09.08.2022. թ., 011-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Տեր և Տիկին Թորոս և Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գյուղ Նոր Գեղի, Ջիվանի 28, ՀՎՀՀ՝ 03577076)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, Լոռու մարզի քաղաք Ստեփանավան, Վայոց ձորի մարզի քաղաք Եղեգնաձոր:
Բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 127,600,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ (մասնավորապես միայնակ և սոցիալապես անապահով)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) գիշերակացով խնամք ստացող տարեցների համար՝
ա. 4-անգամյա սննդի ապահովում՝ 25,200,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
բ. նոր հագուստի, կոշիկի, առաջին բուժօգնության, հիգիենայի և կենցաղային պարագաների ներմուծում՝ 48,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
գ. նոր միկրոավտոբուսի ներմուծում՝ 18,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
2) ցերեկային կենտրոններում՝
ա. մեկանգամյա սննդի ապահովում՝ 13,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
բ. ձեռագործ աշխատանքի, ֆիզիոթերապիայի, նկարչության, ասեղնագործության, կավագործության խմբակների աշխատանքային նյութերի և պարագաների ներմուծում և/կամ ձեռքբերում՝ 2,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
3) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
4) մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
5) կոմունալ ծախսեր՝ 8,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
6) աշխատավարձեր՝ 7,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) սննդի ձեռքբերում՝ 38,200,000 դրամ.
2) նոր հագուստի, կոշիկի, առաջին բուժօգնության, հիգիենայի և կենցաղային պարագաների ներմուծում՝ 48,000,000 (քառասունութ միլիոն) դրամ.
3) նոր միկրոավտոբուսի ներմուծում՝ 18,000,000 դրամ.
4) ձեռագործ աշխատանքի, ֆիզիոթերապիայի, նկարչության, ասեղնագործության, կավագործության խմբակների աշխատանքային նյութերի և պարագաների ներմուծում և/կամ ձեռքբերում՝ 2,000,000 դրամ.
5) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ.
6) մեքենային շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ.
7) կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ 8,400,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1) գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 4,000,000 դրամ.
2) մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ 2,000,000 դրամ.
3) կոմունալ ծախսեր՝ 8,400,000 դրամ.
4) աշխատավարձեր՝ 7,000,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ 1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
3) տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մարզպետների աշխատակազմեր և թաղապետարաններ.
4) հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ավագ սերնդի խնամքի և զբաղվածության կազմակերպման հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության և հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
04.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ