ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 140-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված հատիկավոր եգիպտացորենը (22,000 կգ քաշով, 473,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
04.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ