ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«24» փետրվար 2025 թ. N 25-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել կրծքագեղձի բարորակ դիսպլազիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24.02.2025 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«24» փետրվար 2025 թվականի
N 25-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) N 60.0 Կրծքագեղձի սոլիտար բուշտ (կիստա)
Կրծքագեղձի բուշտ
2) N 60.1 Սփռուն ստինքախտություն (դիֆուզ-կիստոզային մաստոպաթիա)
Կրծքագեղձի կիստոզ
Բացառությամբ` էպիթելի աճակալման (պրոլիֆերացիայի) (N60.3)
3) N 60.2 Կրծքագեղձի ֆիբրոադենոզ
Բացառությամբ` կրծքագեղձի ֆիբրոադենոմայի (D24)
4) N 60.3 Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ
Էպիթելի աճակալումով ստինքախտություն (մաստոպաթիա էպիթելի պրոլիֆերացիայով)
5) N 60.4 Կրծքագեղձի ծորանի լայնացում (էկտազիա)
6) N 60.8 Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ
7) N 60.9 Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա` չճշտված
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1. Սոլիտար կիստայի տեսակները.
1) կրծքագեղձի ատիպիկ կիստա.
2) ֆիբրոզային կիստա.
3) ծորանային կիստա.
4) բազմախոռոչ կիստա.
5) փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա (>20մմ):
2. Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ՝
1) դիֆուզ.
2) հանգուցային:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Վիրաբույժ-ուռուցքաբան(օնկովիրաբույժ), ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան
8) Գանգատներ Կրծքագեղձում պինդ կամ էլաստիկ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ
9) Անամնեզ Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն, մաստալգիա: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:
10) Զննման արդյունք/Ցուցում Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ կամ էլաստիկ կոնսիստենցիայի ուռուցքանման գոյացության առկայություն, տեղային ջերմության և փափուկ զոնաների արագ առաջացում: Պացիենտները կարող են ունենալ արտահայտված ցավ, պտուկից առատ արտադրություն: Հիվանդության պատմության տևողությունը < 6 ամիս:
11) Հոսպիտալացման ցուցում Դեղորայքային բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վիրաբույժ-ուռուցքաբանի(օնկովիրաբույժ)՝ կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ 1 1
2) Ճառագայթային ախտորոշման մասնագետի (ռադիոլոգ) խորհրդատվություն 1 1
3) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով 1 1 1. Նորմայի սահմաններում:
2. Սակավարյունություն:
3. Թրոմբոցիտոպենիա:
4. Երկաթի պակասո, թալասսեմիա:
5. Լեյկոցիտոզ:
6. Լեյկոպենիա:
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), միզանյութ և միզանյութի N, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալացված գործակից` ՄՆԳ) 1 1 1. Նորմայի սահմաններում:
2. Նորմայից շեղումներ /ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, բիլիռուբինի բարձրացում/:
3. Հիպերգլիկեմիա, հիպոգլիկեմիա:
4. Միզաթթվային ազոտի, միզանյութի, կրեատինինի բարձրացում:
5. Արյան մակարդելիության ցուցանիշների շեղումներ:
3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Մեզում օքսալատների, լեյկոցիտների, միզաթթվային աղերի առկայություն
4) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն (հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) և սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում) 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Ռենտգեն թվային մամոգրաֆիա` տոմոսինթեզով 1 1 1. Կրծքագեղձի սոլիտար կիստա:
2. Կրծքագեղձի դիֆուզ կիստոզ մաստոպաթիա:
3. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:
4. Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ:
5. Կրծքագեղձի ծորանների էկտազիա:
6. Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ:
7. Կրծքագեղձի չճշտված բարորակ դիսպլազիաներ:
8. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:
6) Առկա չէ Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն (ըստ ցուցման) 1 1 Անութային, վերանրակային, ստորանրակային լիմֆադենոպաթիա
7) Առկա չէ Կրծքագեղձերի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ 1 1 1. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:
2. Ֆիբրոսկլերոզ:
3. Այլ բարորակ դիսպլազիաներ:
4. Չճշտված բարորակ դիսպլազիաներ:
5. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:
8) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Նորմա, պլևրիտ, թոքաբորբ
9) Առկա չէ Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն 1 1 Ճարպային հեպատոզ, երիկամներում միկրոլիթների պատկեր, արգանդի միոմա:
10) Առկա չէ Ուռուցքանման գոյացության տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ 1 1 1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք ներառում են՝
1) Կալցիումի պաշարներ կրծքագեղձում՝ կալցիֆիկատներ.
2) Կիստաներ.
3) Կրծքագեղձի ադենոզ.
4) Ճարպային նեկրոզ.
5) Ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ.
6) Ատիպիկ ներծորանային հիպերպլազիա.
7) Ատիպիկ բլթակային հիպերպլազիա.
8) Բլթակային կարցինոմա տեղում (in situ)` (LCIS).
9) Ծորանային կարցինոմա տեղում (in situ)` (DCIS)
11) Առկա չէ Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածաբանական հետազոտությամբ 1 1 1. Ավշային հանգույցի բորբոքում, ռեակտիվ հիպերպլազիս:
2. Լիմֆոգրանուլեմատոզ:
3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:
4. Տուբերկուլյոզ:
12) Առկա չէ Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ 1 1
13) Առկա չէ Պտուկից արտադրության բջջաբանական հետազոտություն 1 1 1. Գալակտորեա:
2. Ինֆեկցիոն ախտահարում:
3. Դուկտէկտազիա:
4. Ներծորանային պապիլոմա:
14) Առկա չէ Պտուկից արտադրության բակտերիաբանական հետազոտություն 1 1
15) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ 1 1 1. Ինտրակիստոզ պապիլոմա:
2. Թարախային կիստա:
16) Առկա չէ Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բակտերիաբանական հետազոտությամբ 1 1
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-
վորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Տեղային օգտագործման դեղաձև կամ Per os (օրալ) ՈՍՀԴ Պարացետամոլ 500մգ
Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ
Դիկլոֆենակի
/սպեղանի/
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ
նատրիում)10մգ/գ Դեղա-հատեր
դեղա-հատեր
սպեղանի
դոնդող արտաքին կիրառման ատեր Օրը 2 անգամ 600 - 3-6 ամիս
2) Երեկոյան գարնանածաղկի յուղ և վիտամին E Վիտամին A, վիտամին D3, վիտամին E, վիտամին C, ֆոլաթթու, վիտամին B1, վիտամին B2, վիտամին B6, վիտամին B12, նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան դեղա-հատեր օրը 2 անգամ 1000մգ
200 IU - 4-6 ամիս
3) Լինօլենաթթու Լինօլենաթթու դեղպատիճ օրը 2 անգամ 300մգ - 3-4 ամիս
4) Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3 Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3 դեղա-հատեր և կաթիլներ ներքին ընդունման հոմեոպա-թային օրը 2 անգամ
/հաբ/
30 կաթիլից օրը 2 անգամ - 3-4 ամիս
5) Տամոքսիֆեն 20 Տամոքսիֆեն 20 մգ դեղա-հատեր օրը 1 անգամ 10մգ - 3-4 ամիս
6) Դանազոլ 200մգ
/FDA-ի կողմից հաստատված միակ դեղամիջոցը մաստալգիայի բուժման համար/ Դանազոլ 200մգ դեղա-հատեր Օրը 2-4 անգամ 200-800մգ - 3-4 ամիս
7) Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ դեղա-հատեր Ամեն 8 ժամը 1 անգամ 2.5մգ - 3 ամիս
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Կրծքագեղձի սոլիտար կիստայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 5-ում.
Ձև 5
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK551609/
2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/3321867/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2025 թվական: