Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի քննում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի քննում գլխավոր դատախազի տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.».
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի ներկայացնում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.»: