Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 52-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«03» մարտի 2025 թ. թիվ 09-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 52-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 52-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

մարտի 3-ի թիվ 09-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն որոշման

Ակտի պատկեր

ՁԵՎ 2-բնակֆոնդ

(տարեկան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

Ակտի պատկեր

Բաժին 1. Բազմաբնակարան շենքեր (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-

գիրը Ընդամենը

այդ թվում` ըստ արտաքին պատերի նյութերի Տանիքի

ձևը

քարից

երկաթբետոնից այլ

թեք

հարթ

ընդա-մենը այդ թվում`

պանելային

մոնոլիտ

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8

Շենքերի քանակը, ընդամենը, այդ թվում` 100

մեկ հարկանի 100.1

երկու հարկանի 100.2

երեք հարկանի 100.3

չորս հարկանի 100.4

հինգ հարկանի 100.5

վեցից-ութ հարկանի 100.6

ինը և ավելի հարկանի 100.7

Ընդամենը, քաղաք-երում,

այդ թվում` 110

մեկ հարկանի 110.1

երկու հարկանի 110.2

երեք հարկանի 110.3

չորս հարկանի 110.4

հինգ հարկանի 110.5

վեցից-ութ հարկանի 110.6

ինը և ավելի

հարկանի 110.7

Ընդամենը, գյուղերում,

այդ թվում` 120

մեկ հարկանի 120.1

երկու հարկանի 120.2

երեք հարկանի 120.3

չորս հարկանի 120.4

հինգ հարկանի 120.5

վեցից-ութ հարկանի 120.6

ինը և ավելի

հարկանի 120.7

Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող)

Ցուցանիշի

անվանումը Տողի

ծած-կագիրը Քանակը, միավոր Ընդհանուր մակերեսը, քառ. մետր

ընդա-մենը այդ թվում` տարեսկզբին տարեվերջին

քաղաք-ներում գյուղ-երում ընդա-մենը այդ թվում` ընդա-մենը այդ թվում`

քաղաք-ներում գյուղ-երում քաղաք-ներում գյուղ-երում

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9

Բազմաբնակարան

շենքերի բնակարաններ

ընդամենը, այդ թվում` ըստ սենյակ-

ների քանակի 200

մեկ սենյականոց 200.1

երկու սենյակա-նոց 200.2

երեք սենյականոց 200.3

չորս սենյականոց 200.4

հինգ սենյականոց 200.5

վեց և ավելի սենյականոց 200.6

Բաժին 3. Բազմաբնակարան շենքերն (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) ըստ շահագործման հանձնման տարեթվերի

միավոր

Ցուցանիշի

անվանումը Տողի

ծածկա-

գիրը Ընդամենը

բազմաբնակարան

շենքերի քանակը այդ թվում՝

քաղաք-

ներում

գյուղերում

Ա Բ 1 2 3

Հանձնվել են շահագործման

ընդամենը, այդ թվում՝ 300

մինչև 1950թ. 300.1

1951-1970թթ. 300.2

1971-1980թթ. 300.3

1981-1990թթ. 300.4

1991-2000թթ. 300.5

2001-2010թթ. 300.6

2011թ. հետո 300.7

Բաժին 4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) քանակը

միավոր

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Ընդամենը

այդ թվում՝

քաղաք-

ներում

գյուղե-րում

Ա Բ 1 2 3

Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը 400

Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը 410

Վերելակների քանակը 420

Բաժին 5. Բազմաբնակարան շենքերն (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) ըստ բնակարանների քանակի

միավոր

Ցուցանիշի

անվանումը Տողի

ծածկա-գիրը Բազմաբնակարան

շենքերի քանակը, ընդամենը այդ թվում՝

քաղաք-ներում

գյու-ղերում

Ա Բ 1 2 3

Ընդամենը բնակարաններ, այդ թվում՝ ըստ սենյակների քանակի 500

մինչև 5 500.1

6–20 500.2

21–40 500.3

41 և ավելի 500.4

Բաժին 6. Բազմաբնակարան շենքերի (հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող) վերանորոգում

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Բազմաբնակարան

շենքերի քանակը,

ընդամենը այդ թվում՝

քաղաք-

ներում գյուղե-րում

Ա Բ 1 2 3

Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր 600

Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում՝ ըստ կոնստրուկցիոն տարրերի՝ 610

տանիք 610.1

ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր 610.2

ջերմամատակարարման ներքին ցանցեր 610.3

վերելակներ 610.4

մուտքեր 610.5

այլ 610.6

Բաժին 7. Հավատարմագրային և լիազորագրային կառավարում ունեցող, համատիրությունների կողմից սպասարկվող բազմաբնակարան շենքերի ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդամենը այդ թվում՝

քաղաք-ներում գյուղերում

Ա Բ 1 2 3

Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին 700

Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին 710

Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (720.1+720.2+720.3), այդ թվում` 720

պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայություններ 720.1

շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումներ (բնակվարձ) 720.2

այլ եկամուտներ 720.3

Ծախսեր, ընդամենը (730.1+730.2+730.3+730.4+730.5+ 730.6),

այդ թվում՝ 730

նյութական ծախսեր, որից` 730.1

ընթացիկ նորոգման համար 730.1.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 730.2

գործուղման ծախսեր 730.3

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 730.4

կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և գույքի ձեռքբերում 730.5

այլ ծախսեր 730.6

Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը, որից` 740

հաշվետու տարում 740.1

Ղեկավար ՝ ___________________ ___________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ ___________________ ___________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

մարտի 3-ի թիվ 09-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքապետարանները՝ իրենց վարչական սահմաններում առկա լիազորագրային և հավատարմագրային կառավարում ունեցող շենքերի և շենքերի սպասարկում իրականացնող համատիրությունների մասով՝ ամփոփ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է բնակարանային ֆոնդի՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի պատկանելիության:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-րդ՝ ազգային նիշի ենթադասերի:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

6. Բաժին 1-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «100» ծածկագրով տողը հավասար է «100.1»-«100.7» ծածկագրերով տողերի հանրագումարին:

7. «110»-«120.7» ծածկագրերով տողերը լրացվում են սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ: Սույն հրահանգի իմաստով՝

1) քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածք կրող պատերով շենքերը:

2) երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

3) մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնե կրող պատերով շենքերը:

8. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը, 4-րդ և 7-րդ սյուներում՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսը՝ տարեսկզբին և տարեվերջին: «200.1»-«200.6» ծածկագրերով տողերում լրացվում է դրանց բաշխվածությունն՝ ըստ սենյակների քանակի:

9. Բաժին 2-ի 2-րդ, 5-րդ և 8-րդ սյուները լրացվում են սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների, իսկ 3-րդ, 6-րդ և 9-րդ սյուները՝ գյուղերի բաշխվածությամբ: Սույն հրահանգի իմաստով բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն): Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար: Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով: Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

10. Բաժին 3-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «300» ծածկագրով տողը հավասար է «300.1»-«300.7» ծածկագրերով տողերի հանրագումարին:

11. Բաժին 3-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

12. Բաժին 4-ում լրացվում է վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը՝ անկախ այն հանգամանքից, վերելակն աշխատում է, թե ոչ: «400» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը, «410» ծածկագրով տողի սյուն 1-ում՝ վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը, «420» ծածկագրով տողի սյուն 1-ում՝ վերելակների քանակը՝ անկախ այն հանգամանքից, վերելակն աշխատում է, թե՝ ոչ:

13. Բաժին 4-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 12-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

14. Բաժին 5-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն՝ ըստ նրանցում առկա բնակարանների քանակի: «500» ծածկագրով տողը հավասար է «500.1»-«500.4» ծածկագրերով տողերի հանրագումարին:

15. Բաժին 5-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 14-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

16. Բաժին 6-ում լրացվում են բազմաբնակարան շենքերը կառավարվող և (կամ) սպասարկվող մարմինների կողմից բազմաբնակարան շենքերի վերանորոգման վերաբերյալ տվյալները:

1) «600» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, «610» ծածկագրով տողում՝ վերանորոգման ընդհանուր ծախսերը, որը հավասար է «610.1»-«610.6» ծածկագրերով տողերի հանրագումարին:

17. Բաժին 6-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 16-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

18. Բաժին 7-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են բազմաբնակարան շենքերը կառավարող և (կամ) սպասարկվող մարմիների ֆինանսական ցուցանիշները:

1) «700» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին,

2) «710» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին,

3) «720» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է բնակարանային ֆոնդի ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «720» ծածկագրով տողը հավասար է «720.1»-«720.3» ծածկագրերով տողերի հանրագումարին:

4) «720.1» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

5) «720.2» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):

6) «720.3» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ՝ «720.1»-«720.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:

7) «730» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը, «730» ծածկագրով տողը հավասար է «730.1», «730.2»-«730.6» ծածկագրերով տողերի հանրագումարին:

8) «730.1» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը («730.1.1» ծածկագրով տող): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

9) «730.2» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

10) «730.3» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը:

11) «730.4» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

12) «730.5» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

13) «730.6» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ՝ «730.1»-«730.5» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:

14) «740» ծածկագրով տողի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից էլ առանձնացվում է հաշվետու տարում գոյացածը՝ «740.1» ծածկագրով տող:

19. Բաժին 7-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 18-րդ կետի ենթակետերի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բազմաբնակարան շենքերի սպասարկման ֆինանսական ընդհանրացված ցուցանիշների մասով:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։