ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 617-Ա «28» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
28.02.2025 թ.
հ. 617-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի
գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Հակոբ Հակոբյան
/լիազորված անձ/
Եվա Անդրիասյան
/սեփականատեր/ Ա. Խաչատրյան
փողոց, հ.33 շենք, հ.9 բնակարան Եվա Անդրիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.33 շենքի հ.9 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18112024-01-0523, ընդհ. բաժն. 3.07քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.85քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.33 շենք, բն.9/1 01033CSUWUMY
2 Ռոլանդ Ամիրջանով Գևորգ Ջահուկյան
/Այգեստանի 11-րդ/ փողոց, հ.237/13 և հ.237/18 հողամաս Ռոլանդ Ամիրջանովին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան /Այգեստանի 11-րդ/ փողոցի հ.237/13 և հ.237/18 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30012025-01-0215 և հ.2404677/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.237/13 01093SLGZDPY
3 Թերեզա Մանուչարյան Հաղթանակ 32-րդ տեղամաս, հ.4 հողամաս Թերեզա Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ 32-րդ տեղամասի հ.4 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 30.12.2024թ. հ.5172-Ա և 07.02.2025թ. հ.387-Ա որոշումներ և վկ. հ.12122023-01-0324/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.52/39 01073P873LTT
4 Արման Աբազյան Գ. Նժդեհի փողոց, հ.19 շենք տարածք Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ 20.02.2025թ. հ. 1166 պայմանագրով, Արման Աբազյանի կողմից ձեռք բերված Գ. Նժդեհի փողոցի հ.19 շենքում գտնվող կիսանկուղային տարածքին տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.19 շենք, հ.97/1 01113MQUXAMJ
5 «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ Ծ. Իսակովի պողոտա, հ.12/1 հողամաս «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ծ. Իսակովի պողոտայի հ.12/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.02102017-01-0218/ բաժանման հատակագծով առանձնացվող 2742.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծ. Իսակովի պողոտա, հ.12/6 010734ZUH42R
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան