Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 46 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

13 փետրվարի 2001 թ.

ք. Երևան N 8

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 22-ի N 46 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի «ը» ենթակետի համաձայն, ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. օգոստոսի 22-ի «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը» հաստատելու մասին N 46 հրամանում (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2000 թ. նոյեմբերի 22-ին, դ30100138) կատարել հետևյալ լրացումը.

Հրամանով հաստատված կարգի 2-րդ կետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Եթե սխալը թույլ է տրված հայտատուի կողմից, սխալն ուղղելու մասին դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը»:

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

28 սեպտեմբերի 2001 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101153

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։