Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

19 փետրվարի 1997 թ. N 104

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ

1. Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:

Հաստատված է Համաձայնեցված է

ՀՀ հարկային տեսչության

19 փետրվարի 1997 թ.

N 104 հրամանով ՀՀ ֆինանսների

նախարարության հետ

ՀՐԱՀԱՆԳ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 117 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թվականի ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`

ա) հողի հարկի չափով.

բ) գույքահարկի չափով.

գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

2. 1997 թվականի 1-ին եռամսյակից սկսած «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 1-ը (փաստացի շահութահարկի հաշվարկը) փոխարինել հետևյալ նոր տեսքով հաշվարկի ձևով (կցվում է):

3. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի վերաբերյալ ցուցումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):

2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:

3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:

Հավելված 1

«Շահութահարկի հաշվարկման և բյուջե

վճարման կարգի մասին» հրահանգի

ՀԱՇՎԱՐԿ

ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

________________________________________________ գծով

(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

199 թ. ________________________________________ համար

(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)

(հազ.դրամ)

NN Ցուցանիշը Վճարողի

տվյալները Հարկային

տեսչության

տվյալները

1 2 3 4

1 Հաշվեկշռային շահույթը (ընդամենը)

2 Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է

ա) հողի հարկ ----------------------------------

բ) գույքահարկ ---------------------------------

գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի

հաշվին վճարվող այլ հարկեր և

վճարներ ------------------------------------------

դ) արտոնություններ շահութահարկի գծով ----

3 Հարկվող շահույթը (տող 1 - տող 2) -------------

4 Շահութահարկի դրույքաչափը ------------------

5 Շահութահարկի գումարը -----------------------

6 Հաշվարկված է շահութահարկ ------------------

7 Ենթակա է լրացուցիչ վճարման ----------------

8 Ենթակա է պակասեցման -----------------------

Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.

ա) եռամսյակային

բ) տարեկան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

04.03.1997 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970009

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։