ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0044 Ն. 13.03.25
13 մարտի 2025 թվականի թիվ 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 71-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի Հավելված 20-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1․ 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք
Անվանումը (Անուն, ազգանուն) ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ) ՀԾՀ Գործու-նեության վայրը (բնակության վայրը) Մասնակ-ցության չափը Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավո-րությամբ կատարված հանցագոր-ծությունների համար:
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվա-ծությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակեր-պության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) Արդյո՞ք պահպանված են համապա-տասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։
Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ
2․ Փոխանակման կետի ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն
Անուն ազգանուն Անձնագրի տվյալներ ՀԾՀ Բնակության վայրը Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։
Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: