Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

14 հուլիսի 1997 թ. N 610

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման 3-րդ կետի բ) ենթակետի.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն Հաստատված է

ՀՀ հարկային տեսչություն

14 հուլիսի 1997 թ.

N 236 հրամանով

14 հուլիսի 1997 թ.

N 610 հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը հաստատված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման 3-րդ կետի բ) ենթակետի և կանոնակարգում է «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշմամբ սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի (այսուհետ` ենթաակցիզային ապրանքներ) Հայաստանի Հանրապետությունում իրացումը:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա են հետևյալ ապրանքները.

Արտադրանքի ծածկագիրն ըստ արտաքին

տնտեսական գործունեության ապրանքային

անվանացանկի Ապրանքախմբի անվանումը

22.03 գարեջուր

22.04, 22.05, 22.06 խաղողի և այլ գինիներ,

գինենյութ

22.08 սպիրտային խմիչքներ

24.02 ծխախոտի արտադրանք

(սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ`

ծխախոտով կամ դրա փոխարինողներով)

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

1. Ենթաակցիզային ապրանքներ արտադրողները ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնում (այսուհետ` հարկային մարմին), մինչև այդ ապրանքների բացթողումը:

2. Ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 2 դրամ:

3. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարումն իրականացվում է դրամով կամ արտարժույթով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքից:

III. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ վճարված գումարը հանդիսանում է ենթաակցիզային ապրանքներ արտադրողի համար ակցիզային հարկի կանխավճար:

2. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման օրվանից երկամսյա կամ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից երկարաձգված ժամկետում չօգտագործված և (կամ) վնասված դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության կիրառման նպատակով նախատեսված հաշվառմանը (գրանցմանը) վերաբերող փաստաթղթերի կոպիտ խախտումով վարում, և այդ դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի անուղղակի եղանակով հաշվառման ձևեր:

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված Հայաստանի Հանրապետությունում արտադրված ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` որը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմնին ներկայացնում է ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի պատճենները և դրոշմանիշերի ձեռքբերման վերաբերյալ դիմում, և վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը` այն ներառում է շրջանառության ծախքերի կազմում: Ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում հաշիվ-ապրանքագիրը (հարկային հաշիվը), որում նշված են հարկ վճարողների հերթական համարները (ՀՎՀՀ): Դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ, որպես ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ կարող են հանդիսանալ նաև սահմանված կարգով ֆիզիկական անձանց հետ կապված գնման ակտերը:

2. Սույն բաժնի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը հարկային մարմիններին ներկայացնում են իրենց տրամադրության տակ առկա Հայաստանի Հանրապետությունում արտադրված չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների տեսակների և քանակների վերաբերյալ տեղեկություններ սույն հրահանգին կից ձևով (հավելված 1): Մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը տեղեկություններ ներկայացնողներին դրոշմանիշերի տրամադրումը իրականացվում է 1997 թ. սեպտեմբերի 1-ից: 1997 թ. սեպտեմբերի 1-ից հետո, դրանց ձեռքբերման օրվանից երկու ամսվա ընթացքում վերոհիշյալ ձեռքբերողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին ներկայացնել դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որտեղ նշվում են օգտագործված, չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերի քանակը: Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը վերադարձվում են հաշվետվության հետ միասին:

3. Դրոշմավորման ժամանակ վնասված դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնելուց և դրանց ձեռքբերման համար վճարված գումարի 50 տոկոսի վերադարձումից հետո դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի չփոխհատուցված մասը միացվում է արտադրության և շրջանառության ծախքերին:

4. Դրոշմավորման ժամանակ դրոշմանիշերի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում այդ դրոշմանիշերը համարվում են չվերադարձված և դրանց համապատասխան հարկերը հաշվարկում և գանձվում են սույն հրահանգի 3-րդ բաժնի 2-րդ կետով սահմանված կարգով:

Հավելված 1

________________________________ ՏՀՏ

_____ ______________________ 1997 թ.

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՄԻՆՉԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԵՎ ՉԻՐԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/Հ Ապրանքի

ծածկագիրն

ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքախմբի

անվանումը ապրանքախմբի

լրիվ

անվանումը,

տարողությունը

և այլն չափման

միավորը մնացորդային

քանակը

դիմում

տալու օրվա

դրությամբ ապրանքների

ձեռքբերումը

հաստատող

փաստաթղթերի

համարները

և ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ (ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ) ՄՈՒՏՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ __________

ԱՄՍԱԹԻՎԸ ________________________

ՂԵԿԱՎԱՐ Կ. Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_______________________

1 7-րդ սյունակում նշված փաստաթղթերի պատճենները կցվում են

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

31 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970041

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։