Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մայիսի 1992 թվականի N 261

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման պետական հսկողությունը և շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները կենտրոնացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 01.08.96 N 236)

2. (կետն ուժը կորցրել է 01.08.96 N 236)

3. (կետն ուժը կորցրել է 01.08.96 N 236)

4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը ենթարկել`

ա) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության ձկան պաշարների պահպանման հայկական վարչությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության աղտոտվածության դիտարկման կենտրոնը` առանց կենտրոնի ռադիոլոգիական և ջրի մեխանիկական անալիզներ կատարող խմբերի.

գ) նախկին համամիութենական անտառային սերմկայանի հայկական զոնալ անտառսերմկայանը («Նուշ» ՊՓՁ-ը)` այն վերակազմավորելով նախարարության անտառսերմային տեսչության:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի ԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունվարի 21-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 7-ի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» N 32 որոշումը» N 71 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։