Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

43970069 25.12.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

6 նոյեմբերի 1997 թ. N 109

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 5 կետում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում չի ընդգրկվել հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա հետ կապված ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի մեջ լրացում կատարելու մասին» հրահանգը:

Հաստատված է

ՀՀ հարկային տեսչության

6 նոյեմբերի 1997 թ.

թիվ 109 հրամանով Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարություն

____ 1997 թ. Համաձայնեցված է

ՀՀ առողջապահության

նախարարություն

____ 1997 թ.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«Ավելացնել արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ հրահանգի մեջ լրացում կատարելու մասին

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ հրահանգի 5 կետի գ) ենթակետի ցանկում ավելացնել «հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն» բառերը:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

25.12.1997 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 43970069

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։