ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 856-Ա «11» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
11.03.2025 թ.
հ. 856-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Օֆելյա Մկրտչյան Հաղթանակ կամրջին հարող տարածք հողամաս Օֆելյա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ կամրջին հարող տարածքում գտնվող /սեփ. վկ. հ.1470278/ հողամասին տրամադրել հասցե՝ Ոսկերիչների փողոց, հ.6 010636M6DHPE
2 Օֆելյա Մկրտչյան Հաղթանակ կամրջին հարող տարածք հողամաս Օֆելյա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ կամրջին հարող տարածքում գտնվող /սեփ. վկ. հ.2008927/ հողամասին տրամադրել հասցե՝ Ոսկերիչների փողոց, հ.6/1 01063BTTMS3Y
3 Աշոտ Գրիգորյան Նուբարաշեն-Բ այգետարածք, 14-րդ թաղամաս, հ.4 հողամաս Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 15.05.2024թ. հ.3181 վկայագրով, Աշոտ Գրիգորյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նուբարաշեն-Բ այգետարածքի 14-րդ թաղամասի 500.0քմ մակերեսով հ.4 հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Բ-14 թաղամաս, հ.4 01103GSUMQHK
4 ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ Կողբացու փողոց, հ.36/3 տարածք Կողբացու փողոցի հ.36/3 հասցեում գտնվող տարածքին /վկ. հ.30052024-01-0387, 27.02.2025թ. հ.ԱՇԹԴ/6/759-25 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 29.04.2024թ. հ.ՀԿԴ/0097/02/23 որոշում/ տրամադրել հասցե՝ Եզնիկ Կողբացու փողոց, հ.36/3 շենք, շինություն հ.45 010637TZ8PSG
5 Կարեն Պետրոսյան
/լիազորված անձ/
«ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ Վարշավյան փողոց, հ.35 և հ.37/1 հողամաս «ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վարշավյան փողոցի հ.35 և հ.37/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.18052023-01-0146 և հ.28022025-01-0219/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վարշավյան փողոց, հ.37/1 01123FSF4AFY
6 Հայրիկ Մելքոնյան Ա. Բուդաղյան փողոց, հ.20 բնակելի տուն Հայրիկ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Բուդաղյան փողոցի հ.20 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1440283/ տրամադրել հասցե՝ Ա. Բուդաղյան փողոց, հ.20/2 01033YDHMG45
7 Արթուր Եղիազարյան
/լիազորված անձ/
Արմեն Խալաթյան Շահամիրյանների /Շ. Շահամիրյան/ փողոց, հ.3 շենք, հ.112 բնակարան Արմեն Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահամիրյանների /Շ. Շահամիրյան/ փողոցի հ.3 շենքի հ.112 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.05032025-01-0097, ընդ.1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 17.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շահամիրյանների փողոց, հ.3 շենք, բն.112/1 01113J6JUUE5
8 Հերմինե Դոլուխանյան
/լիազորված անձ/
Տիգրան Պողոսյան Թումանյան փողոց, հ.11 շենք, հ.7-8 և հ.10 բնակարան Տիգրան Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Թումանյան փողոցի հ.11 շենքի հ.7-8 և հ.10 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հհ.14022025-01-0009 և 21122022-01-0333/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թումանյան փողոց, հ.11 շենք, բն.7,10 01063P5UL2BJ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան