ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 839-Ա «10» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 5121-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 5121-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 151 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հանրակրթության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան
Հավելված
Հաստատված է
Երևանի քաղաքապետի
«10» մարտի 2025 թ.
N 839-Ա որոշմամբ
«Հավելված 151
Հաստատված է
Երևանի քաղաքապետի
«30» դեկտեմբերի 2024 թ.
N 5121-Ա որոշմամբ»
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՑՈՒՑԱԿ
«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան հ․95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հ/Հ Հաստիքների անվանումը Դրույքների թիվը Մեկ միավորի պաշտոնային դրույքաչափը (հիմնական աշխատավարձ) /դրամ/ Լրացուցիչ
աշխատավարձ (հավելում, հավելավճար, լրավճար) /դրամ/ Ընդամենը ամսական աշխատավարձ
/դրամ/
4.00 1204490
1 Տնօրեն 1.00 390230 390230
2 Վարչատնտեսական մասի համակարգող 1.00 362900 362900
3 Տնօրենի տեղակալ 1.00 225680 225680
4 Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող 1.00 225680 225680
13.00 1621920
5 Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգող 1.00 160160 160160
6 Զինղեկ 1.00 119810 49230 * 169040
7 Ուսուցչի օգնական 6.50 117520 763880
8 Հոգեբան 1.00 117520 117520
9 Լաբորանտ 2.00 117520 235040
10 Գրադարանավար 1.50 117520 176280
21.95 2720721
11 Գլխավոր հաշվապահ 1.00 245730 245730
12 Հաշվապահ 0.75 138320 103740
13 Գնումների համակարգող 0.50 138320 69160
14 Տնտեսվար (մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը) 1.00 186160 186160
15 Անձնակազմի կառավարման մասնագետ
և/կամ Գործավար 1.50 117520 176280
16 Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ 1.00 138320 138320
17 Ընթացիկ նորոգման բանվոր 1.00 104000 104000
18 Հավաքարար (շենքի) 6.00 104000 624000
19 Հավաքարար (բակի) 2.00 104000 208000
20 Սպասարկող վերելակի 0.50 104000 52000
21 Այգեպան (7 ամիս) 1.0 104000 104000
22 Պահակ 4.00 104000 20444 ** 497776
23 Հնոցապան 1.70 104000 20444 ** 211555
Ընդամենը 37.95 5360971
Ծանոթություն.
*Զինղեկի լրավճարի մեջ ներառված են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարման և 7300 դրամ լրավճարները: 7300 դրամ լրավճարը տարածվում է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը կնքված և գործող աշխատանքային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների վրա
**հավելում (օրենսդրությամբ նախատեսված գիշերային ժամերի և տոնական օրերի աշխատանքի համար)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան