Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԸՆԹԱՑՔԱՎՈՐՄԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 2236-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 835-Ա «10» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԸՆԹԱՑՔԱՎՈՐՄԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 2236-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշումը.

1. Երևանի քաղաքապետարանում (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) և Երևանի ենթակայության կազմակերպություններում ներքին և արտաքին ազդարարման հիմնական պատասխանատու անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետին:

2. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների պատասխանատու անձ նշանակել աշխատակազմերի քարտուղարներին:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետում նշված պատասխանատու անձանց՝ վարել ազդարարման հաղորդումների հաշվառման, ձևակերպման, ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերի էլեկտրոնային գրանցամատյաններ և ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների պատասխանատուներին՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 10-ը, ներկայացնել հաշվետվություն ազդարարման հիմնական պատասխանատուին:

5. Ներքին և արտաքին ազդարարման հիմնական պատասխանատուին՝ Երևանի քաղաքապետին ներկայացնել ամփոփ եռամսյակային հաշվետվություններ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը:

6. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձեր նշանակելու մասին» N 2236-Լ որոշումը:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։