ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 931-Ա «14» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
14.03.2025 թ.
հ. 931-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը, ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Առնո Բորիսի Ղազարյան 53 AR 533 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
2 Արման Մարտինի Գալստյան 95 GA 599 փոխադրվում է ինքնուրույն 01.08.2025թ.
3 Վաչե Վասիլի Շահվերդյան 05 MA 505 Մելինե Ղազարյան 31.12.2025թ.
4 Աղասի Մնացականի Պողոսյան 37 UA 567 Մնացական Պողոսյան 31.12.2025թ.
5 Ռադիկ Գառնիկի Խաչատրյան 10 OI 007 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
6 Ատոմ Գեղամի Մամիկոնյան 35 OC 499 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
7 Անատոլյա Արշալույսի Խառատյան 17 TC 001 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
8 Հայկ Էրիկի Բալայան 37 BZ 759 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
9 Արման Սամվելի Ղազարյան 69 GN 969 փոխադրվում է ինքնուրույն 01.04.2025թ.
10 Արեն Արտյոմի Խաչատրյան 21 WM 211 Մարինա Խաչատրյան 31.12.2025թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան