ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 927-Ա «14» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
14.03.2025 թ.
հ. 927-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Դավիթ Սահակյան Վ. Փափազյան փողոց, հ.46/1 բնակելի տուն Դավիթ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.46/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.20022025-01-0215, հող. սեփ. 219.5քմ, ընդհ. բաժն. 136.52քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վրթ. Փափազյան փողոց, հ.46/3 01123CKXT4WB
2 Նորայր Զիրոյան Նորագավիթի 10-րդ փողոց, հ.1ա բնակելի տուն Նորագավիթի 10-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.03.2025թ. հ.1368 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Նորագավիթ 10-րդ փողոց, հ.1/1 01113QPFMJZ2
3 Աղվան Սարգսյան
/լիազորված անձ/
Ազնիվ և Սամվել Դիլբարյաններ Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.44 բնակելի տուն Ազնիվ և Սամվել Դիլբարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04032025-01-0189, հող 582.1քմ, օժ. շին. 22.50քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 86.80քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.44/1 01073NW87QFL
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան