ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 942-Ա «14» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշմամբ.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Հանձնարարել Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
14.03.2025 թ.
հ. 942-Ա որոշման
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
N Հողամասի հասցեն
/գտնվելու վայրը/
տարածա-գնահատման գոտին Հողի կադաստրային ծածկագիրը Մակերեսը /քմ/ Հողամասի նպատակային նշանակությունը Հողամասի գործառ-
նական նշանա-
կությունը 1քմ հողամասի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
1 Գոգոլի փողոց, հ.4/8
/5-րդ գոտի/ 01-012-0341-
0586 418.47 Բնակավայրերի Բնակելի
կառուցապատման 80.000
Դավթաշեն վարչական շրջան
2 Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/19 /7-րդ գոտի/ 01-004-0082-
0048 790.33 Բնակավայրերի Բնակելի
կառուցապատման 50.000
3 Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/29 /7-րդ գոտի/ 01-004-0016-
0037 612.48 Բնակավայրերի Բնակելի
կառուցապատման 50.000
Էրեբունի վարչական շրջան
4 Չերնիշևսկու փողոց, հ.22/6 /5-րդ գոտի/ 01-005-0135-
0226 193.8 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման 120.000
Նորք-Մարաշ վարչական շրջան
5 Գ.Հովսեյան փողոց, հ.62/15 /6-րդ գոտի/ 01-009-0090-
0756 319.34 Բնակավայրերի Բնակելի
կառուցապատման 70.000
Նոր Նորք վարչական շրջան
6 Հ. Թևոսյան փողոց, հ.1/13, /6-րդ գոտի/ 01-008-0201-
0042 1466.8 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման 65.000
Շենգավիթ վարչական շրջան
7 Արտաշատի խճուղի, հ. 2/11, /8-րդ գոտի/ 01-011-0447-
0073 2000.0 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման 40.000
8 Արտաշատի խճուղի, հ. 2/12, /8-րդ գոտի/ 01-011-0447-
0072 994.22 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման 40.000
9 Ներքին Չարբախի 1-ին փողոց, հ.3/5 /10-րդ գոտի/ 01-011-0156-
0020 4093.75 Արդյունաբերու-
թյան, ընդերքօգտա-
գործման և այլ
արտադրական Արդյունաբերական
օբյեկտների 20.000
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան