Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-04-19-ից մինչև 1994-03-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-03-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 1992 թ. N 511

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.93 N 170)

բ) զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը, համաձայն N 2 հավելվածի.

գ) ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերը, համաձայն N 3 հավելվածի.

դ) սպայական և ենթասպայական անձնակազմին պարենամթերքի դիմաց փոխհատուցման չափը՝ ամսական 1200 ռուբլի։

(1-ին կետը փոփ.19.04.93 N 170)

2. Սահմանել սահմանապահ զորամիավորումներում և մյուս զինվորական կազմավորումներում, բացառությամբ հատուկ նշանակության զորամիավորումների, պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձի չափը՝ 3-4 հազար ռուբլի, ելնելով պայմանագրի պայմաններից։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իր համակարգի բանվոր-ծառայողների պաշտոնային դրույքաչափերը բարձրացնել 70 տոկոսի չափով։

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 2-շաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, սույն որոշման պահանջներին համապատասխան կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծախսերի ճշտված նախահաշիվը։

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 19.04.93 N 170)

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

Զինվորական կոչումները Զինվորական կոչման

դրույքաչափերը

(ռուբլիներով)

1 2

Կրտսեր սերժանտ 750

Սերժանտ 900

Ավագ սերժանտ 1050

Ավագ 1200

Ենթասպա 1500

Ավագ ենթասպա 1650

Կրտսեր լեյտենանտ 2250

Լեյտենանտ 2550

Ավագ լեյտենանտ 2850

Կապիտան 3150

Մայոր 3450

Փոխգնդապետ 3750

Գնդապետ 4050

Գեներալ-մայոր 4800

Գեներալ-լեյտենանտ 5250

Գեներալ-գնդապետ 5700

Ծանոթություն: Կրտսեր հրամանատարական կազմի զինվորական կոչումների դրույքաչափերը չեն տարածվում ժամկետային զինծառայողների վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

Զինվորական կոչումները Դրամական բավարարման

չափերը (ռուբլիներով)

1 2

Շարքային 240

Եֆրեյտոր 250

Կրտսեր սերժանտ 260

Սերժանտ 280

Ավագ սերժանտ 290

Ավագ 300

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։