Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 1993 թ. N 281

Քաղ. Երևան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների աշխատանքի ծանրաբեռնվածությունը, կապված կենսաթոշակների պարբերաբար ինդեքսավորման ու վերահաշվարկման հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 1993 թվականի հունիսի 1-ից անմիջականորեն կենսաթոշակների վերահաշվարկով զբաղված սոցիալական ապահովության մարմինների աշխատողների ամսական պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ 15 տոկոսի չափով հավելավճար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող անհետաձգելի միջոցառումների մասին» N 293 որոշման 1-ին կետը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։