Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

24 հունիսի 1998 թ. N 01/32

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջի

Հրամայում եմ`

Հաստատել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների և դրանց համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ տեղեկությունների ներկայացման կարգ»-ը:

Հարկային տեսչության պետ Ա. Թումանյան

Հաստատում եմ

ՀՀ հարկային տեսչության պետ

________ Ա. Թումանյան

24 հունիսի 1998 թ.

Հրաման թիվ 01/32

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Սույն կարգը սահմանում է «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով պայմանավորված` բնակարանների սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից բնակշահագործման ձեռնարկություններին հաղորդելու և վերջիններիս կողմից այդ բնակարանների համար բնակարանային վարձի գանձված և գույքահարկով փոխհատուցվող գումարների մասին տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության մարմիններ ներկայացնելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքի բոլոր սեփականաշնորհված (ներառյալ ոչ անհատույց) բնակարանների և դրանց սեփականատերերի վերաբերյալ սույն կարգին կից հավելված 1-ի տեսքով, լրացված տեղեկությունները համայնքների ղեկավարների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրվում են (ըստ սպասարկվող տարածքների) բնակշահագործման ձեռնարկություններին: Համայնքների կողմից լրացվում և հաստատվում են հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տեղեկությունները:

Ընդ որում.

- 2-րդ սյունակի տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ փողոցների և դրանցում բնակելի շենքերի, իսկ շենքերում` բնակարանների աճող համարակալման.

- 4-րդ սյունակի տողերում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (ներառյալ նախկին քաղաքային կամ շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեի) կողմից համապատասխան բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ որոշման կայացման ժամկետը:

3. Համայնքի վարչական տարածքը սպասարկող բնակշահագործման ձեռնարկությունները համայնքի ղեկավարից հավելված 1-ի տեսքով ստացած տեղեկություններում լրացնում են 5-ից մինչեւ 12-րդ սյունակները:

Ընդ որում.

- հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների տեղեկությունները լրացվում են պարտադիր բոլոր տողերի համար.

- 8-ից մինչեւ 12-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, երբ ձեռնարկությունում առկա են սեփականաշնորհումից հետո տարբեր պատճառներով սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ տեղեկություններ: Սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրացվում են վերջին սեփականատիրոջը վերաբերվող տեղեկությունները.

- 5-րդ սյունակում լրացվում են սեփականաշնորհումից (4-րդ սյունակում նշված ժամկետներից) հետո բնակարանային վարձի տվյալ բնակարանի համար գանձված բոլոր գումարների (1995 թ-ի հուլիսի 1-ից սկսած) ընդհանուր մեծությունը: Իսկ 10-րդ սյունակում` սեփականության իրավունքի ձեռք բերման օրվանից հետո տվյալ բնակարանի համար նոր սեփականատիրոջ կողմից վճարած բնակարանային վարձի բոլոր գումարների ընդհանուր մեծությունը:

Եթե վերը նշված ժամկետներում որևէ բնակարանի համար բնակարանային վարձի գումար չի գանձվել, ապա համապատասխան տողի 5-րդ (կամ 10-րդ) սյունակում գրվում է «0».

- 6-րդ (11-րդ) սյունակում լրացվում են այլ ձևերով փոխհատուցվող բնակարանային վարձի այն գումարների չափերը, որոնց վերաբերյալ քաղաքացիների և բնակշահագործման ձեռնարկությունների միջև (մինչեւ հարկային տեսչության մարմիններ սույն կարգով սահմանված ձևով և ժամկետներում տվյալներ ներկայացնելը) կա գրավոր համաձայնություն: Եթե վերջինս բացակայում է, ապա այդ տողի 6-րդ (11-րդ) սյունակում գրվում է «0»:

- 7-րդ (12-րդ) սյունակում լրացվում են համապատասխան տողի 5-րդ և 6-րդ (10-րդ և 11-րդ) սյունակների գումարների տարբերությունը.

- 8-րդ սյունակում լրացվում է սեփականատիրոջ ազգանուն, անունը:

- 9-րդ սյունակում լրացվում է սեփականության ձևակերպման ամսաթիվը:

Սույն կարգի 3-րդ կետի պահանջներով լրացված և իրենց կողմից ևս հաստատված տեղեկությունները բնակշահագործման ձեռնարկությունները օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում են տվյալ համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:

4. Այն դեպքերում, երբ գյուղական բնակավայրերում կատարվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհում և նրանց սեփականատերերից նույնպես գանձվել է բնակարանային վարձ, ապա սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունները լրացվում, հաստատվում են գյուղական համայնքի ղեկավարի կողմից և օրենքով սահմանված ժամկետներում ներկայացվում են համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:

Հավելված 1

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(գումարները դրամով)

Հ/հ Սեփա-

կանա-

շնորհված բնակա-

րանի հասցեն Ում

անունով է ձևակերպվել (ազգանուն, անուն) Սեփակա-

նաշնորհման ժամկետը (օր, ամիս, տարի) Բնակա-

րանային վարձի գանձված գումարը Այլ ձևերով փոխհա-

տուցվող գումարներ Գույքա-

հարկով փոխհա-

տուցվող գումարը (սյ.-5-սյ.5) Սեփա-

կանատեր (ազգանուն, անուն) Սեփակա-

նության ձևակերպման (օր, ամիս, տարի) Բնակա-

րանային վարձի գանձված գումարը Այլ ձևերով փոխհա-

տուցվող գումարներ Գույքա-

հարկվող փոխանցվող գումարը (սյ.-10-սյ.11)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

_______________համայնքի ղեկավար _________ ( )

____ _________ 1998 թ. Կ. Տ.

________________ ԲՇՏ ղեկավար __________( )

____ _________ 1998 թ. Կ. Տ.

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

8 հուլիսի 1998 թ.

պետական գրանցման թիվ 439800147

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։