Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

18 մարտի 2025 թ. N 296-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 13-ի N 915-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մարտի 18

Երևան

ՕՐԱԿԱՐԳ

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

3. Նունե Թումանյանի հեղինակած «Երեք խնձոր» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

4. Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

5. Կարինե Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

6. Գրիգոր Գուրզադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

9. Գ.Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)

10. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)

11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

12. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

13. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)

14. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)

15. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)

16. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց թիվ 8, Հանրապետության փողոց թիվ 83, 83/2, 85 և Սայաթ-Նովա պողոտա թիվ 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ.2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

18. Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին: (Չզեկուցվող)

19. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն և N 267-Ն որոշումների մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

20. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Զեկուցվող)

22. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)

23. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։