Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 952-Ա «17» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

17.03.2025թ.

հ. 952-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Գոռ Հարությունյան/լիազորված անձ/Լուսինե Շարբաթյան/սեփականատեր/ Շիրակի փողոց, հ.58/1 շենք, հ.54 բնակարան Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի հ.58/1 շենքի հ.54 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18022025-01-0293, ընդհ. բաժն. 5.22քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.73քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.58/1 շենք, բն.54/1 01113T3LTRUZ

2 Գոռ Հարությունյան/լիազորված անձ/Լուսինե Շարբաթյան/սեփականատեր/ Շիրակի փողոց, հ.58/1 շենք, հ.54 բնակարան Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի հ.58/1 շենքի հ.54 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18022025-01-0293, ընդհ. բաժն. 5.22քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.58/1 շենք, բն.54/2 01113LTWKZMR

3 Վարդան Հովհաննիսյան Չկալովի փողոց, հ.42 բնակելի տուն ՀՀ Վարչական դատարանի 29.07.2009թ. հ.ՎԴ/3260/05/08 վճռով, Վարդան Հովհաննիսյանին անցած Չկալովի փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սիմեոն Երևանցու փողոց, հ.42/2 01063MTZWLYV

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։