Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-04-10-ից մինչև 2025-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

18 մարտի 2025 թ. N 318-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) Որոշման 1-ին կետի 3.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.

2) Որոշման 1-ին կետի 4.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.

3) Որոշման 1-ին կետի 5.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.

4) Որոշման 1-ին կետի 6.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը:

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 10-ից:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

2025 թ. մարտի 25

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։