ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.08.19 N 1137-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝
1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.08.19 N 1137-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 16-ի N 957-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 16.08.19 N 1137-Ա)
- ՀՀ ներքին գործերի նախարար (հանձնաժողովի ղեկավար)
- ՀՀ վարչապետի խորհրդական
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
- ՀՀ ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա, 16.08.19 N 1137-Ա, փոփ. 31.07.23 N 793-Ա, 27.03.25 N 243-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան